Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Համերգասրահը լեփ-լեցուն էր, իսկ սիմֆոնիայի կատարումն ազդեցիկ և տպավորիչ

Համերգասրահը լեփ-լեցուն էր, իսկ սիմֆոնիայի կատարումն ազդեցիկ և տպավորիչ
13.02.2017 | 14:49

Հունվարի 31-ին Հռոմի օպերային թատրոնում տեղի ունեցած համերգային ծրագիրն իտալացի գործընկերների խոսքերով, առանձհահատուկ հետաքրքրություն և խանդավառություն է առաջացրել երաժշտասերների շրջանում: Ծրագրում հնչել է Պ.Ի. Չայկովսկու, Իգոր Ստրավինսկու և Ստեփան Ռոստոմյանի ստեղծագործությունները:

Հռոմում և Վատիկանում հայկական դեսպանատներից ստացված լուրերի համաձայն համերգասրահը լեփ-լեցուն էր, իսկ սիմֆոնիայի կատարումն ազդեցիկ և տպավորիչ: Հռոմի օպերային թատրոնից հայտնեցին «Իրականում համերգը ունեցավ մեծ հաջողություն՝հաշվի առնելով ունկդիրների արձագանքը: Ռոստոմյանի Երրորդ սիմֆոնիան անզուգական էր: Չնայած ժամանակակից երաժշտություն լինելուն, այն խոսում է սրտի և ինտելեկտի հետ այնպես, որ անգամ երիտասարդ և ունկնդիրների ամենալայն զանգվածները կարող են զգալ ու գնահատել այն»:

Համերգի դիրիժոր` տաղանդաշատ Ջորջ Փեհլիվանյանն իր հերթական մեծ հաջողությունը գրանցեց այս համերգով: Հայազգի երաժիշտը ղեկավարում է աշխարհի հանրահայտ նվագախմբերը և աշխատատում հեղինակավոր մենակատարների հետ:

Ամերիկյան «Լեոնարդո» հանդեսը դեռևս 1991թ. գրել էր, որ Ռոստոմյանի ստեղծագործությունները, մասնավորապես Երրորդ Սիմֆոնիան մեծ ժողովրդականություն են վայլում Արևմուտքում: Աշխարհի բազմաթիվ բեմերում սենսացիոն հաջողություն ունենալուց հետո, այսօր հաղթարշավը տեղափոխվեց Իտալիա: Հռոմի պատմական բեմում ստեղծագործության իտալական պրեմիերային հաջորդելու են Միլանի և Տոսկանայի նվագախմբերի կատարումները, ինչպես նաև պատվեր`գրելու նոր սիմֆոնիա մեծ նվագախմբի համար:

Հռոմի օպերային թատրոնը բացվել է 1880թ. Ջիակինո Ռոսինիի Սեմիրամիդեի ներկայացմամբ: Կառույցի շինարարությունը հովանավորել է Դոմենիկո Կոնստանցին, ով պատվիրել էր Միլանցի ճարտարպետ Ակիլ Սֆոնդրինիին կյանքի կոչել այս հոյակերտ շինությունը: Կոստանցիի անունը կրող համերգասրահի գմբեթի հոյակերտ ֆրեսկաները պատկանում են իտալացի վարպետ Աննիբալե Բրուգնոլիին: 1900թ.-ին այստեղ է տեղի ունեցել ջոակոմո Պուչինիի Տոսկայի պրեմիարան: Օպերային թատրոնի հիմնական Կոնստանցի համերգասրահում են տեղի ունեցել բազմաթիվ պատմական ներկայացումներ և ելույթներ, որոնց թվում Նորման Մարիա Կալասի կատարմամբ, հռչակավոր օպերաներ` Կառլո Մարիա Գիուլինիի, Ռիկարդո Մուտիի, այլ հեղինակավոր երաժիշտների մասնակցությամբ: 1946թ. Միապետության անկումից հետո, թատրոնը վերանվանվեց թագավորականից` Հռոմի օպերային թատրոնի: Հռոմի օպերային թատրոնի ցմահ դիրիժորն է Ռիկարդո Մուտին:

Դիտվել է՝ 889

Մեկնաբանություններ